Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը

03.03.2022

 Արագածոտնի մարզի հարգելի՛ բնակիչներ, ՀՀ Կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը:

Մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսությունները կսուբսիդավորվեն պարարտանյութի գնի վաճառքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը:  

Ծրագիրը 2022 թիրականացվելու է ՀՀ բոլոր մարզերում։

Պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ չափաքանակներով.

ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 500 կգ,

ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 400 կգ,

կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 300 կգ։

Մարտի 17-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մատակարարները կիրականացնեն պարարտանյութերի վաճառքը։

Մինչև մարտի 14-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  պաշտոնական կայքում՝ mineconomy.am –ում,  հրապարակելու են մատակարարների (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը(ները) և այլն) վերաբերյալ տեղեկատվությունը և նրանց կողմից վաճառքի ենթակա պարարտանյութերի տեսակները։

Վերոնշյալ ծրագրի շահառուները պարարտանյութեր կարող են ձեռքբերել միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։

Ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 21-ը ներառյալ  կարող եք դիմել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակներն ու տեսակները։

Մաղթում ենք բերքառատ տարի։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 17:47:00