Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչները մարզպետի հետ քննարկեցին մարզի դպրոցներում «Տաք սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը և առկա խնդիրները

01.03.2022

 «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչները մարզպետի հետ քննարկեցին մարզի դպրոցներում «Տաք սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը և առկա խնդիրները: 

Կրթությանն առնչվող հարցերն Արագածոտնի մարզպետարանում  օրակարգային են, և ոլորտին առնչվող քննարկումներ լինում են ամեն օր։

  Այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչներին՝ տնօրեն Սաթենիկ Մկրտչյանին, ՄԿՈՒ ծրագրերի պատասխանատու Անի Թորոսյանին և մշտադիտարկման համակարգող Ալբինա Ահարոնյանին։ Հանդիպմանը ներկա էր մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը։

Քննարկվեցին Արագածոտնի մարզի մի քանի դպրոցներում «Տաք սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը և առկա խնդիրները։ Մասնավորապես՝ մարզի  հեռավոր համայնքներում շենքային պայմանների ոչ բարվոք վիճակից բխող այն խնդիրները, որոնց հետևանքով աշակերտներին սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում տաք սնունդ մատուցելը դժվարանում է։

Մարզպետը, ընդգծելով «Տաք սնունդ» ծրագրի կարևորությունը, նշեց, որ մարզպետարանը համապարփակ կուսումնասիրի խնդիրը և հիմնարկի հետ համագործակցությամբ՝ լուծումներ կառաջարկի ու կիրականացնի։

«Հաշվի առնելով հավասարության սկզբունքը՝ ծրագիրը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր աշակերտի՝ անկախ դպրոցների շենքային խնդիրներից, որոնց լուծումը մեր անելիքն է»,-ասաց Սերգեյ Մովսիսյանը, նշելով, որ այդ խնդիրների լուծման համար մարզպետարանն իր հնարավորությունների սահմանում կներդնի հնարավոր ջանքերը, ինչպես նաև կսերտացնի համագործակցությունը «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06