Տպել
← Վերադառնալ ցուցակին
Նորություններ
«Դուք հայրենիքին տվել եք ամենաթանկը՝ Ձեր զավակին, ինչի համար ազգովի երախտապարտ ենք»․մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պատերազմում զոհված թալինցի հերոսների ընտանիքներին մեդալներ հանձնեց
28.02.2022

Արագածոտնի մարզի Թալին համայնքը հայրենիքին շատ հերոսներ է տվել։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանի, խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավար Անուշավան Ասատրյանի հետ փետրվարի 25-ին Արցախյան 44-օրյա պատերազմում արիաբար զոհված թալինցի հերոսների օջախներում էր։ Նրանք հերոսների ծնողներին հանձնեցին ՀՀ և Արցախի նախագահների հրամանագրերով շնորհված մեդալները։
Հետմահու մեդալներ են ստացել Սերյոժա Մկրտիչի Ասատրյանը (Զովասար), Մխիթար Շահենի Ասատրյանը (Զովասար), Գառնիկ Աշոտի Առաքելյանը (Թալին), Կարեն Վրույրի Ստեփանյանը (Վերին Սասնաշեն), Արսեն Ավթանդիլի Պետրոսյանը (Իրինդ):
Սերգեյ Մովսիսյանը հերոսածին ծնողներին ուժ ու կորով մաղթեց, ներկաները լռության րոպեով ընդմիջեցին հանդիպումը։
Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին:
Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 16:52:05
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 16:52:05