Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի մի շարք դպրոցներում հիմնանորոգված մարզադահլիճների կարմիր ժապավեններ կտրվեցին

28.02.2022

 Արագածոտնի մարզը 118 դպրոց ունի, և Արագածոտնի մարզպետարանը հավասարապես կարևորում է բոլոր համայնքների  դպրոցների համաչափ զարգացումն ու բարեկարգումը։

Ավանի Աղբյուր Սերոբի անվան միջնակարգ, Կոշի միջնակարգ, Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ, Ոսկեվազի Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցներում այսօր կտրվեցին հիմնանորոգված ու նոր կահավորված մարզադահլիճների կարմիր ժապավենները։ Մարզադահլիճները վերանորոգվել ու կահավորվել են Արագածոտնի մարզպետարանի ենթակայության դպրոցներում 2021թ պետական բյուջեից հատկացված միջոցներից ձևավորված խնայողություններով։  

Նշված դպրոցների մարզադահլիճների բացմանն այսօր ներկա գտնվեցին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներն ու ստորաբաժանման ղեկավարներ։

Խանդավառ աշակերտները հյուրերի համար պատրաստել էին գունեղ ելույթներ ու մարզամշակութային ներկայացումներ։

Իր ելույթներում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը կարևորեց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը, աշակերտներին կոչ արեց լավ սովորել և ընդգծեց, որ կրթօջախների խնդիրները մարզպետարանի ուշադրության կենտրոնում են, առաջիկայում  բոլոր խնդիրներն են ըստ առաջնահերթությունների լուծում ստանալու։

«Թող կարմիր ժապավեններ կտրելու առիթները շատ լինեն»,-մարզպետի ելույթներում կարմիր թելի նման շեշտադրվում էր այս միտքը։

Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության դպրոցներում 2021թ պետական բյուջեից հատկացված միջոցներից ձևավորված խնայողություններով մի շարք դպրոցներում կատարվել են մասնակի վերանորոգումներ և կահավորումներ, ընդհանուր առմամբ, տնտեսվել է 196 մլն 812 հազար դրամ, որից, կարիքների գնահատմամբ, ֆինանսական միջոցներ են բաշխվել և ներդրվել մարզի  51 դպրոցներում։    

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06