Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ռեկորդներս նվիրել եմ պատերազմում նահատակված մեր հերոս տղերքին»․ Կարմրաշենցի երիտասարդ ուսուցիչ Ռոման Սահրադյանը ամենաշատ գինեսի ռեկորդներ գրանցած հայն է

28.02.2022

 Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում աշխարհում ամենաշատ ռեկորդներ գրանցած հայը Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կարմրաշեն գյուղից Ռոման Սահրադյանն է։

Նա Գինեսի վեցակի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր է։

2021թհոկտեմբերին Ռոմանը Երեւանում իր հերթական ռեկորդն է սահմանելուղղաթիռից կախված վիճակում մեկ րոպեում կատարել է 23 անընդմեջ ձգում դեպի վեր վարժությունը՝ գերազանցելով Գինեսի հանձնաժողովի սահմանած 20 ցուցանիշը։

Ռոմանն այս պահին Կարմրաշենի ԱԱսլանյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության միակ ուսուցիչն է։ Մասնագիտությամբ պատմաբան-իրավագետ է։

Ասում է՝ մանկավարժությունն իր համար անփոխարինելի աշխարհ է, իսկ երեխաների հետ աշխատելը՝ պատասխանատու և հաճելի աշխատանք։

«Հատկապես պատերազմից հետո մենք կրկնակի ուժով պետք է առաջ գնանք, մեր մատաղ սերնդին տանք հայեցի դաստիարակություն, զարգանանք, ոգևորվենք և ոգեշնչենք։ Ես միշտ իմ աշակերտներին սնում եմ այն մտքերով, որ մենք Հայկի սերունդն ենք, մենք հնագույն ու հաղթած ազգի ժառանգներն ենք եւ երբեք կոտրվելու իրավունք չունենք։ Իմ հաղթանակներով էլ ուզում եմ պայծառ ապագայի հույս ներշնչել մեր ազգին, իմ աշակերտներին»,-մեզ հետ զրույցում ասաց Ռոման Սահրադյանը։

Հետպատերազմյան շրջանում ցանկացած համաշխարհային ձեռքբերում մեզ համար կարևոր է, մենք պետք է կրկին ապացուցենք, որ ի բնե ուժեղ ազգ ենք, որ աշխարհին ասելիք ունենքայս համոզմունքով է Ռոմանն ապրում ու գործում Կարմրաշենում։

Վերջերս նա «Հայ-Էմ» հիմնադրամի, թալինցի բարերար, սպորտի վարպետ Էմին Եղիազարյանի աջակցությամբ Թալինում «Դյուցազնատուն» մարզական կենտրոն է հիմնել, որտեղ իրենց ներուժն են բացահայտում մեր մարզի շնորհալի սաները եւ նախապատրաստվում Գինեսի ռեկորդներ սահմանելու․․․

«Շուտով՝ հունիսին, նախատեսում եմ սահմանել իմ 7-րդ ռեկորդը, բացի դրանից, մեծ նպատակս «Դյուցազնատուն» կենտրոնի սաներին ասպարեզ բերելն է։ Վստահ եմ՝ Թալինը շատ ռեկորդակիրներ է տալու աշխարհին։ Ի գործ․․․»,- առաջիկա ամիսների տեսլականն ամփոփեց Գինեսի ամենառեկորդակիր հայը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06