Նորություններ
Pfizer պատվաստանյութը հասանելի է նաև մարզում
24.02.2022

Արագածոտնի մարզի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ մարզի բոլոր բուժհաստատություններում առկա է ամերիկյան Pfizer պատվաստանյութը, որը վերջերս է ներկրվել Հայաստան:
Նշենք, որ Pfizer-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ):
Որպես բուստեր դեղաչափ՝ այն կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:
Ցավոք, COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակը դեռևս մնում է մտահոգիչ, վարակն ակտիվորեն տարածվում է, ըստ ԱՆ տրամադրած տեղեկությունների, այսօր արձանագրվել է հիվանդության 764 նոր դեպք, 14 մահ։
Հորդորում ենք պատվաստվել՝ բացառելով COVID-19-ի անցանկալի հետևանքները։ Հիշեք՝ պատվաստումն օգնում է պաշտպանել Ձեզ և Ձեր մտերիմներին։
Հավելենք, որ այս պահի դրությամբ պատվաստված է Արագածոտնի մարզի բնակչության 48,7 %-ը։