Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թալինի ավագ դպրոցում տեղի ունեցավ «Արմաթն օդում» ԱԹՍ-ների կրթական աշխատանոցի հանդիսավոր բացումը

23.02.2022

 Արմաթն օդում և Արագածոտնի մարզում փետրվարի 22-ին Թալինի ավագ դպրոցում հանդիսավորությամբ կայացավ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցի հանդիսավոր բացումը։

Միջոցառմանը հատուկ հրավերով մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Ներկաներին ողջունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ մեր երկրի համար մեծապես կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը, ԱԹՍ-ների ստեղծումն ու դրանց կատարելագործումը։ Նա նշեց, որ դեռ դպրոցից պետք է ձևավորել ինժեներական, մաթեմատիկական մտածողություն, և վստահություն հայտնեց, որ կրթական աշխատանոցները լավագույնս կծառայեն այս նպատակին։

Աշխատանոցի կարմիր ժապավենը տնօրենության առաջարկով կտրեցին աշակերտները։

Դպրոցի տնօրենն արձանագրեց՝ աշակերտները մեծ ներուժ ունեն և ՏՏ ոլորտում կայանալու իրենց առաջին քայլերը կատարել են։

«Սա մեզ համար շատ մեծ ձեռքբերում է, հատկանշական է, որ մեր աշակերտները ՏՏ ոլորտում որոշակի հաջողություններ են արձանագրել, նրանք միշտ մասնակցում են ֆորումների, մրցույթների և արժանացել են մրցանակների։ Աշխատանոցում նրանք կզարգացնեն իրենց հմտություններն ու վստահ&l

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52