Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խմելու ջրի սակավության հետ կապված հարցերի քննարկում՝ Թալինի համայնքապետարանում

23.02.2022

 ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի, խորհրդականներ Արմեն Գրիգորյանի և Ռազմիկ Թադևոսյանի հետ, երեկ Թալինի համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց` համայնքի մի քանի գյուղերում խմելու ջրի սակավության հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով։

Մասնակցում էին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Թաթուլի, Ցամաքասարի, Զարինջայի, Սուսերի, Հացաշենի, Նոր Արթիկի գյուղապետարանների ներկայացուցիչներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ Հյուսիս շահագործման տեղամասի տնօրեն Արայիկ Եղիկյանը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ Թալին շահագործման տեղամասի պետ Նարեկ Ավետիսյանը։
Քննարկման ընթացքում հստակ արձանագրվեցին խմելու ջրի սակավության հանգեցնող հանգամանքները, և մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ բոլոր հնարավոր գործիքակազմերը պետք է կիրառվեն վերոնշյալ գյուղերում խմելու ջրի հետ կապված խնդիրները վերացնելու կամ մեղմելու նպատակով։
«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները խոստացան հնարավորինս շուտ հարցին լուծում տալ՝ լավարկելով Թալինի գյուղերում խմելու ջրի սպասարկումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52