Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը՝ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար ստեղծված հանձնաժողովի նախագահ․ խ

22.02.2022

 Այսօր առավոտյան ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի մոտ կայացավ խոհրդակցություն, որն առնչվում էր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպմանը։

    Մասնակցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը, մասնագետ Սուսաննա Սարգսյանը, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր հարցերով վարչության պետ Հովհաննես Ասատրյանը, գլխավոր մասնագետ Արմեն Կարապետյանը, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հայկ Շմավոնյանը, «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Ավագյանը, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արմեն Հակոբյանը, «Արագածավանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ տնօրեն Գոռ Հովհաննիսյանը, «Փարպիի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ տնօրեն Օֆելյա Մկրտչյանը և ՀՎԿԱԿ Արագածոտնի մասնաճյուղի համաճարակաբան Սուսաննա Սիմավորյանը։

            Ներկաները իրազեկվեցին մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար ստեղծված հանձնաժողովի նախագահի փոփոխությանը մարզպետի համապատասխան որոշմամբ հանձնաժողովի նախագահ է նշանակվել մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը։

            Քննարկվեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների կատարողականը։ Ցածր ընդգրկվածություն ունեցող բժշկական կազմակերպությունները ներկայացրին առկա խնդիրները։ Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր հարցերով վարչության մասնագետները պատրաստակամություն հայտնեցին համայնքապետարանների աշխատակիցների միջոցով բուժաշխատողներին պատվաստումային գործընթացի իրականացման գործում աջակցելու։

 Նշված գործընթացի վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52