Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

24 սուբվենցիոն ծրագիր՝ ավելի քան 3 մլրդ դրամի ներդրմամբ․ ինչ ծրագրեր կմեկնարկեն առաջիկայում

22.02.2022

Այս տարի  նախատեսվում է ավելի քան 3 մլրդ դրամի հատկացում՝  Արագածոտնի մարզում սուբցվենցիոն ծրագրերի իրականացման համար։

2022թԿառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման համար  համայնքներից ստացվել և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են   ներկայացվել 24 ծրագրեր, որոնք նախատեսվում են իրականացնել մարզի բոլոր՝ 9 համայնքներում։ 

Ի ուրախություն ծնողների, նշենք, որ այս տարվա սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում են նոր մանկապարտեզի հիմնում և մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես, Ապարանի Արագած բնակավայրում նախատեսվում է նոր մանկապարտեզի կառուցում, Մելիքգյուղ և Շենավան վարչական տարածքներում` մանկապարտեզների համար նախատեսված տարածքների վերակառուցում։ Աշտարակ համայնքում ևս 3 մանկապարտեզի հիմնանորոգում է սպասվում։

Ներկայացնենք ակնկալվող 24 սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը.

Միրաք և Միջնատուն բնակավայր տանող ճանապարհների ասֆալտապատում,

Ապարան,Երնջատափ, Ջրամբար, Արագած, Քուչակ, Արայի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում,

Մելիքգյուղ, Թթուջուր, Ձորագլուխ բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքների իրականացում,

Արագածավան համայնքի Արագածավան բնակավայրի լուսավորության ցանցի կառուցում,

Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի «Կակաչ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատաքների իրականացում,

Արևուտ համայնքի Արևուտ և Դդմասար բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի կառուցում,

Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում։ 

Ուրախ ենք արձանագրել, որ Կառավարության կողմից այս տարի ընդլայնվել են սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները և ավելացել է Կառավարության ֆինանսավորման մասնաբաժինը։ Օրինակ, մանկապարտեզների հիմնման, վերակառուցման ու հիմնանորոգման համար Կառավարության ֆինանսավորման չափն այս տարի հասել է մինչև 70 %-ի։

Նշենք, որ 2022 թսուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթն առաջիկայում կքննարկվի կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որից հետո կմեկնարկեն ծրագրերի կատարման գործընթացները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52