Նորություններ
Ձյան մեջ՝ արև, Խաչասարում՝ հայկական միասնության ոգին ու շունչը․ տեղի ունեցավ «Ապարանյան ձմեռ» մարզամշակութային տոնակատարությունը
21.02.2022

Ազգային երգ-պարի, խոհանոցի, մարզական խաղերի, հյուրասիրության, կոլորիտային մթնոլորտում փետրվարի 20-ին Արագածոտնը հյուրընկալեց Հայաստանի տարբեր գյուղերից ու քաղաքներից ժամանած հարյուրավոր մարդկանց։ Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Ապարան-Լուսագյուղ ճանապարհին գտնվող Խաչասարում կայացավ ավանդական «Ապարանյան ձմեռ» մարզամշակութային տոնակատարությունը։
Մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանը, մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաթենիկ Ավոյանը, Թալինի, Ապարանի համայնքապետերը` Տավրոս Սափեյանը, Կարեն Եղիազարյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ, մարզասերներ ու մշակութասերներ։