Նորություններ
Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Արագածոտնի մարզից կմասնակցի 71 աշակերտ
18.02.2022

Այսօր «Մաթեմատիկա» առարկայով մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Մեր մարզից հանրապետական փուլին կմասնակցի 71 աշակերտ։
Արագածոտնի մարզպետարանի կրթության բաժնի ներկայացրած տվյալների համաձայն, ներկայացնում ենք այս տարի մարզային օլիմպիադաների արդյունքները։
«Հայոց լեզու» առարկայից հանրապետական օլիմպիադային կմասնակցի 8 աշակերտ,
«Գրականություն» առարկայից՝ 8,
«Պատմություն»-ից՝ 7,
«Ռուսաց լեզու» առարկայից՝ 7,
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայից՝ 7,
«Կենսաբանություն»-ից՝ 11,
«Աշխարհագրություն»-ից՝ 1,
«Քիմիա» առարկայից՝1,
«Անգլերեն»-ից՝ 5,
«Ֆրանսերեն»-ից՝ 5,
«Գերմաներեն»-ից՝ 4,
«ՆԶՊ»-ից՝ 7 աշակերտ։
Նշենք, որ դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլին մասնակցել է 323 աշակերտ։
Մեր առաջավոր աշակերտներին մաղթում ենք հաջողություն։