Նորություններ
Մարզպետարանը՝ մարզի բնակչի կողքին․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց քաղաքացիների
18.02.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց մի շարք քաղաքացիների, լսեց նրանց հարցերն ու ներկայացրեց դրանց հնարավոր լուծումները։ Քաղաքացիների խնդիրների լուծման նպատակով մարզպետը նաև հանձնարարականներ տվեց մարզպետարանի համապատասխան վարչություններին ու բաժիններին։ Հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնենք, որ յուրաքանչյուր ուրբաթ մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն է․ ընդունելությանը մասնակցում են նախապես գրանցված քաղաքացիները։
Գրանցվելու համար կարող եք այցելել մարզպետարան՝ մարզպետի օգնականների աշխատասենյակ (1-ին հարկ) կամ աշխատանքային օրերին (երկուշաբթիից ուրբաթ) և ժամերին (9․00-18․00-ն) զանգահարել նշված հեռախոսահամարով՝ (0232) 32464։