Նորություններ
Արագածոտնի մարզից 2 աշակերտ՝ Սերգեյ Կնյազյանը և Քնարիկ Մուրադյանը կմասնակցեն «Կենդանի դասական» միջազգային մրցույթի հանրապետական փուլին
17.02.2022

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Կնյազյանը և Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Քնարիկ Մուրադյանը Արագածոտնի մարզը կներկայացնեն «Կենդանի դասական» միջազգային մրցույթի հանրապետական փուլում․ երեկ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում կայացել է մրցույթի մարզային փուլը, որտեղ ռուսաց լեզվի իմացությամբ մրցակցել են Արագածոտնի մարզի տարբեր համայնքների 13 աշակերտներ, հաղթող են ճանաչվել լավագույն երկու աշակերտները։
Արագածոտնի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաթենիկ Ավոյանը և գլխավոր մասնագետ Քնարիկ Մարտիրոսյանը հետևել են մրցույթի մարզային փուլի անցկացմանը։
«Ժյուրիի կազմում ընդգրկված էին ռուսաց լեզվի 3 ուսուցչուհիներ, որոնք չեն դասավանդում մասնակից աշակերտներին, այսպիսով, պահպանվել է օբյեկտիվությունը։ Պետք է նշենք, որ առողջ ու բարձր մրցակցություն է եղել, բոլոր մասնակիցներն էլ ազատ հաղորդակցվում են ռուսերենով, արժանի են դրվատանքի, իսկ հաղթողներ Սերգեյն ու Քնարիկը լավագույնն էին։ Լիահույս ենք, որ նրանք փայլուն ելույթ կունենան նաև հանրապետական փուլում»,-մեզ հետ զրույցում ասաց Սաթենիկ Ավոյանը։
Հավելենք, որ մրցույթն անցկացվում է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և բաղկացած է մի քանի փուլից՝ համայնքային, մարզային, հանրապետական, միջազգային։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մրցույթի հետագա փուլերում մաղթում հաղթանակ։