Նորություններ
«Շնորհակալ ենք, որ հայրենյաց պաշտպանի ոգով որդի եք դաստիարակել»․ մեդալներ՝ պատերազմում զոհված քաջերին
17.02.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավար Անուշավան Ասատրյանի ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելեցին Արցախյան 44-օրյա պատերազմում արիաբար մարտնչած և զոհված հերոսների ընտանիքներին և ծնողներին հանձնեցին նրանց զավակներին շնորհված մեդալները։