Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

30-ամյա բանակը՝ երիտասարդ, փորձառու, հուժկու և փառապանծ․ մշակութային ցերեկույթը նվիրված էր բանակի հոբելյանին

27.01.2022

 Հայկական բանակի 30-ամյա հոբելյանին ընդառաջ, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ, այսօր Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական ցերեկույթ, որը ներկաներին փոխանցեց Հայոց երիտասարդ, փորձառու, հուժկու ու փառապանծ բանակի հաղթական շունչը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, զինվորականներ, կամավորականներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, մարզի բնակիչներ։
Ցերեկույթն ազդարարվեց հարգանքի տուրքով․ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքը պաշտպանելիս նահատակված հերոսների հիշատակը։
Երաժշտական ու պարային կատարումներով հանդիսականին հիացրին Արագածոտնի մարզի տաղանդավոր երգիչներ Մուրադ Մշեցին, Մարգար Մշեցին, Մկրտիչ Գևորգյանը, Աշտարակի երաժշտական դպրոցի սաները, Ոսկեվազի մշակույթի տան դհոլահարներն ու Աշնակի մշակույթի տան ազգագրական պարային համույթը։
Միջոցառման ուղերձը ոգեշնչող էր․ մենք հայի սերունդն ենք, ազգ, որը փոքր, բայց արհավիրքներին պատվով դիմակայող է․․․
Իսկ մեր բանակը մեր անվտանգության անդավաճան երաշխավորն է, արևի տակ մեր տեղը պաշտպանողը․․․
Անշուշտ, մեր բանակն ուղղելու է իր մեջքը և դառնալու է համայն հայության երազանքի հաղթանակի կերտողը։
Փառք ու պատիվ հայոց սպաներին ու զինվորներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52