Նորություններ
Նիստում քննարկվեցին ձմեռային զորակոչի ընթացիկ աշխատանքները
26.01.2022

Ձմեռային զորակոչը շուտով կավարտվի, և ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց նշված հանձնաժողովի անդամներին։ Նիստին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի ավագ մասնագետ Գայանե Անդրեասյանը։
Նիստի ընթացքում մարզպետը ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, վերհանվեցին զորակոչային գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրները, տրվեցին լուծումներ և համապատասխան մարմինները մարզպետից հանձնարարականներ ստացան։