Տպել
Նորություններ
Աշխատանքային շաբաթը մեկնարկեց խորհրդակցությամբ․ մարզպետը ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Էդգար Փարվանյանին և մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանին
24.01.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր վարչության ու բաժնի պետերի հետ քննարկեց կատարվելիք աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը։
Խորհրդակցությունից առաջ մարզպետը աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Էդգար Փարվանյանին և մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանին։
Քննարկման ավարտին վարչության ու ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարականներ։