Նորություններ
Աշտարակի բժշկական կենտրոնում օրական պատվաստվում է 90-95 քաղաքացի․ ԲԿ այցելեցին և հերթական պատվաստումն ստացան մարզպետն ու փոխմարզպետը
24.01.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանն այսօր այցելեցին Աշտարակի բժշկական կենտրոն։ Նրանք տեղում ծանոթացան պատվաստումային գործընթացին, ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի հետ քննարկեցին մարզում COVID19-ով հիվանդացության իրավիճակն ու առողջապահության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ։ Սերգեյ Մովսիսյանն ու Հարություն Գուլյանը ստացան իրենց հերթական պատվաստումը։
Մեզ հետ զրույցում բուժաշխատողները նշեցին, որ Աշտարակի ԲԿ-ում օրական պատվաստվում է 90-95 քաղաքացի, այդ թվում՝ թե՛ մարզի, թե՛ Երևանի բնակիչներ։
Հավելենք, որ ԲԿ-ում պատվաստանյութերի պակաս չկա, քաղաքացիները կարող են իրենց նախընտրած պատվաստանյութը ստանալ, մարզում պատվաստումային գործընթացն իրականացվում է նաև շրջիկ կայանների միջոցով։
Հորդորում ենք պատվաստվել և խուսափել համավարակի անցանկալի հետևանքներից։ Առողջ եղեք։