Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի բոլոր ավտոճանապարհները մաքրված և մշակված են․ հանձնարարականներ՝ ՃԱՆՇԻՆ-ների տնօրեններին
19.01.2022

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով այսօր Արագածոտնի մարզի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են եղել և անհարմարություն են պատճառել վաղ առավոտյան աշխատանքի շտապող քաղաքացիներին։
Այս կապակցությամբ մարզպետարանը մի շարք ահազանգեր է ստացել։
Օպերատիվ արձագանքելով քաղաքացիների զանգերին՝ այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խորհրդակցության է հրավիրել մարզի ավտոճանապարհները սպասարկող բոլոր ՃԱՆՇԻՆ-ների տնօրեններին և հանձնարարել հնարավորինս արագ ձեռնամուխ լինել ճանապարհների մաքրման և ավազ-աղով մշակման գործին։
Տեղեկացնենք, որ խորհրդակցությունից հետո խնդիրը կարգավորվել է․ ժամը 14․00-ի դրությամբ բոլոր ճանապարհները մաքրված և մշակված են։