Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ընդունեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանին․ քննարկման առանցքում՝ հայ-ռուսական մշակութային հարաբերությունների ամրապնդումը

12.01.2022

 Հայ-ռուսական մշակութային համագործակցության «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն այսօր հյուրընկալվեց Արագածոտնի մարզպետարանում։ Նրան ընդունեցին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնականներ Լիլիթ Նիկոյանը, Մերի Բադալյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-ռուսական մշակութային համագործակցության ուղիները, մասնավորապես Արագածոտնում  ռուսաց լեզվի անվճար դասընթացների արդյունքներն ու շարունակականությունը, մշակութային և ուսուցողական միջոցառումների անցկացման հնարավորությունները։

Ռազմիկ Պետրոսյանը բարձր գնահատեց «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի ջանքերը՝ ուղղված դպրոցականների լեզվիմացության բարձրացմանը։ Նա հորդորեց նաև  ՌԴ հայկական համայնքներում հայերենի դասընթացներ կազմակերպել, հայկական մշակույթի և պատմության տարածմանն ուղղված միջոցառումներ իրականացնել։  

Կողմերը պայմանավորվեցին խորացնել առկա  համագործակցությունը։

Նշենք, որ նախորդ տարում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և մարզպետարանի համագործակցությամբ Աշտարակում, Ապարանում, Թալինում դպրոցահասակ երեխաների համար կազմակերպվել են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52