Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռազմիկ Պետրոսյանը երեկ աշխատանքային շրջայց է կատարել համայնքներով․ հանդիպումներ համայնքապետարանի ներկայացուցիչների և մանակավարժների հետ

12.01.2022

 Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Ալագյազի, Ծաղկահովիտի համայնքապետարանների ներկայացուցիչների հետ, քննարկել է առկա խնդիրներն ու դրանց լուծումները։ Համայնքապետարաններում հանդիպումներից հետո  Ալագյազի համայնքապետ Ջասմ Մախմուդովի  և Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանի հետ մարզպետն այցելել է համայնքի դպրոցներ, հանդիպել մանկավարժների հետ։  

Ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում Ռազմիկ Պետրոսյանն ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը խոսել են  հանրակրթական դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերի, մարտահրավերների ու խնդիրների մասին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ ստանձնած ազգանվեր առաքելությունն անտրտունջ ու նվիրումով իրականացնելու  համար։     

Համայնքներ այցն ամփոփվել է Բերքառատի միջնակարգ  դպրոցում ազատամարտիկ, 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած Գևորգ Ասատրյանի անվան դասասենյակի բացման միջոցառմամբ։   

Շրջայցի ավարտին մարզպետն այցելել է Ապարանի փառքի պանթեոն ու գլուխ խոնարհել Արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմների առջև։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14