Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրթությունը պետության հիմնաքարն է․ Սեդա Սողոմոնյան

07.01.2022

 2020 թ սեպտեմբերի  28-ից առ այսօր Սեդա Սողոմոնյանը ղեկավարում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը՝ աշխատանքում առաջնորդվելով կրթությունը պետության հիմնաքարն է կարգախոսով։ Նա համակարգում է ընգրկուն ոլորտ՝ մարզի հանրակրթական և ուսումնական, մարզական ու մշակութային  հաստատությունների գործունեությունը։

Աշխատանքում Սեդա Սողոմոնյանը  հմտորեն համատեղում է բանասերի, մանկավարժի և վարչարարի լավագույն որակները։

Մինչ մարզպետարանում աշխատանքի անցնելը տիկին Սողոմոնյանը մանկավարժական գործունեություն է ծավալել, 2018 թվականից զբաղվում է նաև գիտական աշխատանքով ուսումնասիրության կենտրոնում է «Հայաստանի և Ճապոնիայի հանրակրթության կառավարման  համակարգերի համեմատական վերլուծությունը» թեման։  

Գերազանցությամբ ավարտելով Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը՝ 2001-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Ստանալով բանասերի մասնագիտություն՝ 2005-ին  որպես ուսուցչուհի աշխատանքի է անցել Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում։

2013–2016 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի մագիստրատուրայում, ստացել «Կրթության կազմակերպիչ» մագիստրոսի գերազանցության դիպլոմ։

2017–2020 թթ. եղել է Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը։
2018 թվականից Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի մանկավարժության ամբիոնի ասպիրանտ է:

2016թ ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ։
2019թ
ճանաչվել է մարզի լավագույն տնօրեն։
Սեդա Սողոմոնյանը հեղինակ է երկու գիտական հոդվածի՝ «Միջանձնային հարաբերությունները ներդպրոցական կառավարման գործընթացում» և «Դպրոցի կառավարման ռազմավարությունը»։  

Ամուսնացած է, ունի երեք երեխա։  

Թիմային աշխատանքում նա ուղղորդող ու խորհրդատու է, ինչն էլ արդյունավետ է դարձնում նրա հետ աշխատանքը։ Սեդա Սողոմոնյանը ղեկավար է, մանկավարժ, ընտանիքի կին, մայր և պարզապես՝ մարդ, ով ստանձնել է աշխարհը դեպի լավը փոխելու առաքելությունը։

#Դիմագիր շարքը շարունակելի է․․․

 

ՀԳ  Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հեղինակային #Դիմագիր շարքի ներքո ներկայացնելու ենք մարզպետարանի աշխատակիցներին, մարզի լավագույն բժիշկներին, ուսուցիչներին ու իրենց գործը նվիրումով կատարող անձանց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52