Նորություններ
Դեկտեմբերին մարզպետարանը քաղաքացիներից ստացել է 263 դիմում, որից 234- ին տրվել է դրական լուծում․ Հրաչյա Գևորգյան
04.01.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետարանն ամփոփել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսում քաղաքացիներից ստացված բողոքների, առաջարկությունների, հանրագրերի, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության թվի, բարձրացված հարցերի բնույթի և քննարկման արդյունքները։ Այս մասին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի հետ։
Նրա փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ստացվել է 263 դիմում, որից 234-ին դրական լուծում է տրվել։
Ստացված դիմումներից 1-ը բողոք է, 262-ը՝ առաջարկություն, որից՝ վարչապետի աշխատակազմից վերահասցեագրված՝ 10, այդ թվում՝ 1 բողոք, 9 առաջարկություն։
32 դիմում մերժվել է, 20-ին պարզաբանում է տրվել։ Առ 30․12․2021թ․ ընթացքի մեջ է գտնվում 23 դիմում։
Ընդհանուր առմամբ, դեկտեմբերին 286 դիմումի պատասխան է տրվել։