Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բոլորս պետք է նախանձախնդիր լինենք մեր աշխատանքում․ կայացավ տարվա անդրանիկ նիստը

03.01.2022

 2022 թվականի առաջին աշխատանքային օրը Արագածոտնի մարզպետարանում  մեկնարկեց նիստով, որը ոգեշնչող ասելիքով վարեց մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։ Ներկա էին մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, վարչության պետերն ու ստորաբաժանման ղեկավարները։  

Ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանք հղելուց հետո Ռազմիկ Պետրոսյանը հակիրճ անդրադարձավ  նախորդ տարում իրականացված աշխատանքին՝ մատնանշելով բացթողումներն ու թերացումները։ Նիստում մարզպետի առանցքային ուղերձն էր՝ անմնացորդ  նվիրումով կատարել ստանձնած աշխատանքն ու նոր տարում ցուցաբերել առավել բարձր արդյունավետություն։

«Մեր նպատակն է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որում ներգրավված են հմուտ ու վճռական մասնագետներ, որտեղ յուրաքանչյուրի ներդրումը ստեղծելու է ուժեղ թիմային աշխատանք»,-ընդգծեց մարզպետը։

Ռազմիկ Պետրոսյանն ընդհանուր առմամբ  շեշտադրեց նոր աշխատաոճի սկզբունքները, որոնք միտված են տարածքային կառավարման գործընթացում նոր ձեռքբերումներ արձանագրելուն։

Բարի աշխատանքային տարի։      

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52