Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում մարզական կյանքը հատուկ ուշադրության կենտրոնում է․ շնորհակալագրեր ու խրախուսական պարգևներ՝ մեդալակիր մարզիկներին

24.12.2021

 Դուք հաղթող եք, ինչը նշանակում է՝ աշխատել ու պայքարել եք․ այսօր հանրապետական ու միջազգային հարթակներում հաջողություններ արձանագրած Արագածոտնի մարզիկներին հղված շնորհավորական ուղերձում  նշեց մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։

Մարզպետարանը հյուրընկալեց, շնորհակալագրեր ու խրախուսական պարգևներ հանձնեց հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, 2021 թ․ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած Արագածոտնի 7 ըմբիշներին, Աշտարակի մարզադպրոցի տնօրեն Արտավազդ Հովակիմյանին և մարզիչ Ահարոն Մխիթարյանին։

Մարզիկներին շնորհավորեցին մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Սարգսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը։

Այսպիսով, շնորհակալագրեր ստացած մարզիկներն են՝

Երիտասարդների ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր Ռաֆիկ Միխեեվը, Պատանիների ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր Արման Մելքոնյանը, միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր Ջոն Գալստյանը, Աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Սահակ Հովհաննիսյանը, Եվրոպայի երիտասարդական առաջնության և Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը,  պատանիների ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Գևորգյանը, Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության և աշխարհի մինչև 23 տարեկանների  առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը։

Ռազմիկ Պետրոսյանն անթաքույց հիացմունքով շնորհավորեց Հայաստանի և մարզի պատիվը բարձր պահած տղաներին և շարունակական ձեռքբերումներ մաղթեց։

Մարզադպրոցի տնօրենն ու  մարզիչն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին մարզպետարանին՝ հատուկ ուշադրության և աջակցության համար։

Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում տնօրեն Արտավազդ Հովակիմյանը նշեց, որ այս հյուրընկալությունն ու շնորհակալագրերը պարտավորեցնող և ոգևորող են թե՛ մարզիչների, թե՛ մարզիկների համար։

Մարզիչ Ահարոն Մխիթարյանն էլ նշեց, որ առջևում նոր կարևոր մարզական ստուգատեսներ են և այս շնորհակալագրերն ու պարգևները, անշուշտ, բարձրացնելու են մեր մարզիկների ոգին ու հաղթելու մոտիվացիան։  

Շնորհավորում ենք մեր մարզիկներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52