Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարոյահոգեբանական բարձր ոգով բանակ են մեկնում Արագածոտնի մարզի առաջին զորակոչիկները

22.12.2021

 Ձմեռային զորակոչը մեկնարկել է, և այսօր վաղ առավոտյան Ապարան համայնքից հայրենիքի պաշտպանության  գործին զինվորագրվելու մեկնեցին առաջին զորակոչիկները։

Ապարանի համայնքապետարանում տղաներին բարի ծառայություն մաղթեց ու գործնական խորհուրդներ հղեց Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը։ Նա հորդորեց պատվով կրել հայրենյաց պաշտպանի վեհ կոչումը, միշտ աչալուրջ ու բարձր ոգով լինել։

Նորակոչիկներին իրենց օրհնությունը փոխանցեցին հոգևոր այրերը, ցուցումներ տվեցին զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները։  

Տղաները հայրենի համայնքից հանրապետական կենտրոնական  հավաքակայան մեկնեցին ժպիտով, իրենց սրբազան պարտքը կատարելու բարձր գիտակցությամբ։

Բարի ծառայություն, սիրելի՛ նորակոչիկներ, թող հայրենի երկինքը խաղաղ լինի։

      

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52