Նորություններ
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր ընդունել է «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Զաքար Հայրապետյանին և ՀԿ-ի անդամներին
17.12.2021
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր ընդունել է «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Զաքար Հայրապետյանին և ՀԿ-ի անդամներին:
«Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության նախագահ նախագահ Զաքար Հայրապետյանը մարզպետին է ներկայացրել կազմակերպության առաքելությունը, սկզբունքները և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքները:
Ընդգծելով մարզում կոռուպցիոն մեխանիզմների բացառման և առողջ միջավայրում արդար աշխատանքի կարևորությունը՝ մարզպետը բարձր է գնահատել այդ ուղղությամբ կազմակերպության անդամների ներդրած ջանքերը և նրանց կողմից իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ձեռք են բերել հետագա համագործակցության պայմանավորվածություն: