Նորություններ
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի կրթօջախներ շարունակվում են
16.12.2021
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի կրթօջախներ շարունակվում են:
Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ մարզպետն այցելել է Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցներ՝ առկա շենքային, գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին և դպրոցների անձնակազմերին ծանոթանալու նպատակով:
Նշված դպրոցներին Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է շուրջ 26 միլիոն դրամ, որով կատարվել են հետևյալ աշխատանքները`
Արտենիի միջնակարգ դպրոց
✅կատարվել են գազիֆիկացման աշխատանքներ
✅վերանորոգվել են սանհանգույցներ
✅դպրոցի բակը բարեկարգվել է տուֆե սալիկներով
✅փոխվել են պատուհաններ, նորոգվել են տանիքի ջրատարները
✅ձեռք են բերվել աշակերտական գույք և համակարգիչներ
Արտենիի հիմնական դպրոց
✅կատարվել են գազիֆիկացման աշխատանքներ
✅ամբողջությամբ հիմնանորոգվել է տանիքը
✅ձեռք են բերվել աշակերտական գույք և համակարգիչներ
Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջելով դպրոցների մասնաշենքերում և զրուցելով մանկավարժական կոլեկտիվի հետ՝ ներկաները քննարկել են ոլորտային մի շարք հարցեր, լսել են խնդիրները` լուծման հնարավոր ուղիներ գտնելու համար: