Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այցելել է Արագածավանի թիվ 1 և Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցներ

15.12.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի ուղեկցությամբ, այցելել է Արագածավանի թիվ 1 և Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցներ:
Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջայց կատարելով դպրոցի մասնաշենքերում՝ մարզպետը ծանոթացել է առկա շենքային և գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին, որից հետո հանդիպել և զրուցել է դպրոցների անձնակազմերի հետ:
Քննարկվել են դպրոցների պայմանների բարելավման, կրթական գործընթացի կազմակերպման և հանրակրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանին և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանին մարզպետը հանձնարարել է գույքագրել դպրոցներում առկա խնդիրները, համակողմանի ուսումնասիրել և դրանց լուծման վերաբերյալ իրեն ներկայացնել առաջարկություններ:

Նշված երկու դպրոցներին Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է շուրջ 10 միլիոն դրամ, որով կատարվել են հետևյալ աշխատանքները`

Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց`
✅ձեռք են բերվել աշակերտական գույք և համակարգիչներ

Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց`
✅ձեռք են բերվել աշակերտական գույք, համակարգիչներ, ջեռուձիչներ
✅կառուցվել է միջանցքների ջեռուցման համակարգը
✅հիմնանորոգվել է եռաֆազ հոսանքի և բաշխիչ վահանակի ողջ ցանցը
✅վերանորոգվել է մարզադահլիճի հատակը 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52