Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

14.12.2021

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել. ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը ՝ պետական բյուջեի միջոցներից:
Կառուցված կայանի հզորությունը ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանասկան խնայողություններով այլ ծրագրեր կյանքի կկոչվեն:
Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 33.7 մլն դրամ:
Նշենք, որ հետխորհրդային տարիներից Նոր Ամանոս բնակավայրում մանկապարտեզ չէր գործել. նորակառույց մանկապարտեզի բացումը եղել է 2021 թվականի հունիսի 1-ին, որպես նվեր Նոր Ամանոսի և հարակից բնակավայրերի փոքրիկ բնակիչներին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52