Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

14.12.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
Ինձ համար պատիվ է մեր հերոսների օջախներում լինելը: Այսօր այցելել եմ, որպեսզի իմ խոնահրումն ու պատրաստակամությունը ասեմ, որ ծառայելու եմ այս սրբավայր օջախներում: Ձեզ նման հերոսածին ընտանիքները պետք է ուղեցույց դառնան ապրողներիս համար: Խոնարհվում եմ մեր եղբայրների, հերոսների հիշատակի առաջ,- ասել է մարզպետը զոհված զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը, ապա վերջիններիս է հանձնել հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալները:
Հավերժ փառք ու խոնարհում: 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52