Նորություններ
Պատվաստվել կարող եք մարզի ձեր նախընտրած բուժհաստատությունում, ձեր նախըտրած պատվաստանյութով
13.12.2021

Արագածոտնի մարզպետարանի բոլոր աշխատակիցները՝ ղեկավար կազմից մինչև տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ, 100%-ով և մարզի բուժաշխատողների ավելի քան 95%-ը պատվաստված են (չեն պատվաստվել միայն հակացուցում ունեցող աշխատակիցները):
Սիրելի՛ բնակիչներ, մարզի բոլոր առողջապահական կազմակերպություններում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՆՎՃԱՐ հիմունքներով:
Պատվաստվել կարող եք մարզի ձեր նախընտրած բուժհաստատությունում, ձեր նախըտրած պատվաստանյութով:
Պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: