Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ թատերական բեմադրություն՝ ներկայացնելով 20-րդ դարի 5 հայ ականավոր կանանց և նրանց դերը կանանց իրավազորման գործում

10.12.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Օքսեջեն հիմնադրամի» և «ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի» հետ համատեղ գենդերային բռնության դեմ 16-օրյակին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացնում է «Ականավոր հայ կանայք՝ հանուն կանանց իրավազորմանը» խորագրով քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել կանանց իրազեկվածության մակարդակը գենդերային հավասարության կարևորության շուրջ։
Արագածոտնի մարզի Աշտարակի Ներսես Աշխատարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում այսօր կայացավ թատերական բեմադրություն՝ ներկայացնելով 20-րդ դարի 5 հայ ականավոր կանանց և նրանց դերը կանանց իրավազորման գործում:

Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ քննարկում «Կանանց առաջնորդության դերը հայոց պատմության մեջ ազգային արժեքների համատեքստում և միացյալ ջանքերի կարևորությունը գենդերային կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված պայքարում» թեմայով:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկությունն առաջնորդական այն դերի մասին, որն անցյալում ունեցել են անվանի հայ կանայք և ծավալել ակտիվ քննարկում՝ ազգային արժեքների ու երկրի զարգացման համատեքստում կանանց իրավազորման և գենդերային հավասարության կարևորության շուրջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52