Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծրագրերն անել ժամանակին և որակով. սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ մարզպետարանի հիմնական պահանջն է

09.12.2021

Ասֆալտապատումից մինչև գազիֆիկացում և մանկապարտեզի վերանորոգում. Արագածոտնի մարզում կառավարություն-համայնք գործակցությամբ այս տարի սուբվենցիոն 82 ծրագիր է իրականացվում, ընդհանուր բյուջեն 2.6 մլրդ դրամ է։
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ընդգծելով հանրային միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման, շինարարական աշխատանքների կատարման որակի կարևորությունը՝ նշել է.
Եթե սկզբնական շրջանում վերահսկելու անհրաժեշտություն շատ ավելի շատ կար, հիմա դրա անհրաժեշտությունն այդքան էլ չի նկատվում, քանի որ շինարարները գերազանց գիտեն, որ ավարտական փուլում առաջվա նման հենց այնպես, դիտարկումով կամ ինչ որ մոտեցումներ չեն լինելու. հստակ բոլոր պայմաններով և նշված պարամետրերով պետք է ծրագրերն իրականացված լինեն, հակառակ դեպքում իրենք չեն վճարվելու:
Աշխատանքի բնույթից կախված գործադիրը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում է ծախսերի 30-70 տոկոսը, մնացած մասը ներդրվում է համայնքի բյուջեից, որում առկա է բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով՝

✅ասֆալտապատում ՝ 130000 մ2

✅գազիֆիկացում՝ 20կմ

✅խմելու ջրագծերի, կոյուղատարերի կառուցում՝ 22կմ

✅լուսավորության ցանցի կառուցում՝18 կմ

✅ոռոգման համակարգի արդիականացում՝ 7 ծրագիր

✅գույքի ձեռքբերում՝ 2 ծրագիր

✅բարեկարգում, հասարակական շենքերի վերանորոգում՝ 19 ծրագիր

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52