Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանը կազմակերպել է « Հայկական ազգագրական երգ ու պարեր»-ի մրցույթ-փառատոն

09.12.2021

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը». այս խոսքերով է բնորոշել ազգային պարը մեծագույն երաժշտագետ Կոմիտասը։
Կարևորելով հայկական ազգագրական երգ ու պարի դերն ու նշանակությունը հայրենանվեր սերունդ դաստիարակելու գործում` Արագածոտնի մարզպետարանը կազմակերպել է « Հայկական ազգագրական երգ ու պարեր»-ի մրցույթ-փառատոն, որին մասնակցեցին Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական, Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական, Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական, Կոշի միջնակարգ, Ավանի Աղբյուր Սերոբի անվան միջնակարգ, Ապարանի Համբարձում Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտները։
«Հայկական ազգագրական երգ ու պարեր» մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում էին մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողմոնյանը, երաժշտագետ, բանահավաք Մարգարիտ Սարգսյանը:
Աշակերտների պարային խմբերը ներկայացրեցին մեկական ծիսական և ռազմական պար և պարերգ։ Աշակերտները ներկայացրեցին ազգային գյովընդ, վերվերի, շավալի, ֆնջան, Կարնո քոչարի, մշոխըռ, քերծի, Շատախի ռազմապար, թամզարա, քաղհան, փափուռի, տալտալա պարային կատարումների իրենց տարբերակները:
Մրցութային հանձնաժողովն ամփոփելով արդյունքները խրախուսական մրցանակներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց մասնակից դպրոցների խմբերին:
«Ազգային երգ ու պար» փառատոնի նպատակն էր դպրոցականներին առավել հաղորդակից դարձնել հայ ազգային, ժողովրդական, մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել ազգային ինքնության արժեհամակարգի ձևավորմանը։
Ի նշան միասնության՝ միջոցառման ավարտին ներկաները պարել են Կարնո քոչարի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի առաջնորդությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52