Նորություններ
Իշխանությունն իր որդեգրած քաղաքականությամբ և համայնքներում իրականացվող ծրագրերով գործող համայնքապետերին վերընտրվելու հնարավորություն է տալիս. Ռազմիկ Պետրոսյան
07.12.2021

Վարչատարածքային ռեֆորմի շրջանակներում Արագածոտնի մարզում իրականացված համայնքների միավորման գործընթացի, սուբվենցիոն ծրագրերի, մարզում իրականացվող այլ աշխատանքների, դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասին Civic.am-ի անդրադարձը:
«Այն, որ որոշ համայնքներում գործող իշխանության պաշտպանած թեկնածուները չեն հաղթել, դա վկայությունն է այն բանի, որ մենք, այո՛, ունենք ժողովրդավար ու նորմալ ընտրություններ ու նաև վարչարարական մեթոդներ չենք կիրառել»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին, ասաց Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։
«Իշխանությունն իր որդեգրած քաղաքականությամբ և համայնքներում իրականացվող ծրագրերով գործող համայնքապետերին վերընտրվելու հնարավորություն է տալիս»:
«Այն ուշադրությունը, որ պետությունն այսօր ցուցաբերում է համայնքներին, հնարավորություն է տալիս գործող համայնքների ղեկավարներին ավելի հեշտ վերընտրվելու։ Իսկ մեր ժամանակ հակառակն էր՝ ընտրվում էիր, հաջորդ օրը մնում էիր համայնքի պրոբլեմների հետ, և հաջորդ անգամ վերընտրվելու հնարավորությունը դժվար էր լինում։ Այնպես որ, բոլոր ընտրված ղեկավարներին հաջողություն են մաղթում՝ ի շահ մեր հասարակության, ի շահ մեր ժողովրդի, քանի որ մենք այսօր խնդիր ունենք, մենք պետք է հզորացնենք մեր երկիրը, երկիրը չի կարող հզորանալ առանց համայնքների հզորացման»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։