Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանկապարտեզների կառուցումը մարզպետարանի օրակարգում առաջնային է. Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի փոքրիկ բնակիչները շուտով նոր ու հարմարավետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան

01.12.2021

Մանկապարտեզների կառուցումը մարզպետարանի օրակարգում առաջնային է. Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի փոքրիկ բնակիչները շուտով նոր ու հարմարավետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան՝ շնորհիվ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի:

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն այցելել է շինհրապարակ և ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին:
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով շուրջ 110 միլիոն դրամ է հատկացվել, որով անկախության հաստատումից հետո գործունեությունը դադարեցրած հին մանկապարտեզի շենքն ամբողջությամբ վերանորոգվել է: Ֆինանսավորման 50%-ը հատկացվել է կառավարության կողմից, 50%-ը՝ համայնքի բյուջեից:
2021 թվականի սուբվենցոն ծրագրով այժմ ընթանում են բակի բարեկարգման, գույքի և տեխնիկայի ձեռքբերման աշխատանքները. այս նպատակով կառավարությունը կրկին պետական բյուջեից համայնքին գումար կհատկացնի:
Ծրագրի արժեքը շուրջ 50 միլիոն դրամ է, որի 45%-ը կհատկացնի կառավարությունը, 55%-ը՝ համայնքի ներդրումն է. համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:
2022 թվականին հարմարավետ մանկապարտեզն իր դռները կբացի շուրջ 50 երեխայի առաջ. այստեղ կարող են հաճախել ինչպես Արագածոտնի, այնպես էլ հարակից գյուղերի երեխաները:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19