Նորություններ
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43829 պատվաստում
30.11.2021
Նոյեմբերի 30-ի դրությամբ Արագածոտնի մարզում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում կատարվել է 43829 պատվաստում, որից առաջին դեղաչաձը ստացել են 28937 անձ, 2-րդը՝ 14892 անձ: Շարժական պատվաստումային խմբերի կողմից կարատվել է 2070 պատվաստում:
✅ Sputnik_V պատվաստանյութով՝ 7190 պատվաստում
✅Sinopharm պատվաստանյութով՝ 21227 պատվաստում
✅AstraZeneca պատվաստանյութով՝ 6827 պատվաստում
✅CoronaVac պատվաստանյութով՝ 4514 պատվաստում
✅Moderna պատվաստանյութով՝ 4071 պատվաստում
Կորոնավիրուսային համավարակի դեմ բոլոր պատվաստումներն իրականացվում են ԱՆՎՃԱՐ հիմունքներով. պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։