Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ այցելել է Մելիքգյուղի, Վարդենուտի և Հարթավանի միջնակարգ դպրոցներ

29.11.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ այցելել է Մելիքգյուղի, Վարդենուտի և Հարթավանի միջնակարգ դպրոցներ:
Ներկաները շրջայց են կատարել դպրոցների մասնաշենքերում, ծանոթացել պայմաններին, իրականացված ծրագրերին, ապա հանդիպել են դպրոցների կոլեկտիվին:
-Չկա պետության հարատևություն առանց լավ կրթության: Ոլորտում շատ ընդհանուր խնդիրներ կան, որոնց լուծման նպատակով ՀՀ կառավարությունը ծրագրեր է մշակում, բայց կան նաև լոկալ խնդիրներ, որոնք տեղում տեսնելու և ձեզնից լսելու համար եմ ես այցել դպրոց: Մենք մի ընտանիքի նման բոլոր հարցերը միասին պետք է քննարկենք ու միասին էլ գտնենք այն ճանապարհը որը կտանի դեպի դրանց լուծումները: Մարզպետարանի ողջ անձնակազմը ունակ և պատրաստակամ է աջակցել բոլոր դժվարությունները հաղթահարելու հարցում: Եթե մենք իրար նկատմամբ աշխատանք ազնիվ, ապա կհաջողենք մեր գործում, և ես վստահ եմ որ այդպես էլ լինելու է: Ինձ համար հավասարապես կարևոր են դպրոցների թե՛ շենքային, գույքային պայմանները, թե՛ այն մթնոլորտը որում աշխատում են մանկավարժները, ուստի ես ցանկանում եմ, որ անմիջական ու անկաշկանդ ներկայացնեք ձեր մտահոգություններն ու դպրոցի կարիքները,- ասել է մարզպետը:
Քննարկվել են ռազմագիտության դասասենյակների կահավորանքի, դպրոցների գույքային պահանջարկի, վերանորոգման անհրաժեշտության, ատեստավորման, վերապատրաստման գործընթացի, օլիմպիադաներում աշակերտների գրանցած հաջողությունների, հակահամաճարակային կանոնների պահպանման և հանրակրթության ոլորտին առնչվող մի շարք այլ կարևոր հարցեր:
Արագածոտնի մարզպետարանը շուրջ 11 միլիոն դրամ է հատկացրել Հարթավանի միջնակարգ դպրոցին, որով
✅ կառուցվել է ջեռուցման համակարգ
✅ փոխվել են պատուհանները
✅ ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ
Արագածոտնի մարզպետարանը շուրջ 2.5 միլիոն դրամ է հատկացրել Հարթավանի միջնակարգ դպրոցին, որով
✅ մարզադահլիճում կառուցվել է ջեռուցման համակարգ
✅ կատարվել է սանհանգույցի վերանորոգում
✅ ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ
Արագածոտնի մարզպետարանի ֆինանսավորմամբ ամբողջությամբ փոխվել են Մելիքգյուղի միջնակարգ դպրոցի էլեկտամատակարարման մալուխները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:48:31