Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատանքային այցով եղել է Ապարանի Հ. Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում

26.11.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի հետ աշխատանքային այցով եղել է Ապարանի Հ. Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում:
Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը և քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը տեղում ուսումնասիրել են դպրոցի բակային հատվածը, քննարկել են ցանկապատի կառուցման և բակի բարեկարգման ուղղությամբ ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մարզպետը հանձնարարել է մասնագիտորեն քննարկել, իրեն ներկայացնել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների և աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ խնդրի լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով:
Այնուհետև ներկաները հանդիպել են դպրոցի կոլեկտիվին: Մանկավարժները ներկայացրել են ատեստավորման, վերապատրաստման, գնահատման կարգի վերաբերյալ իրենց մտահոգությունները, առաջարկել են իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ. մարզպետ Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Ասատրյանը պայմանավորվածություն են ձեռք բերել լրացուցիչ քննարկել մանկավարժների կողմից բարձրացված հարցերը և, ըստ անհրաժեշտության, դրանք ներկայացնել նաև օրենսդիրին: Քննարկվել են աշակերտների առաջադիմության և հանրակրթությանը վերաբերող մի շարք այլ հարցեր, ինչպես նաև հակահամաճարակային կանոնների պահպանման և ձմռան ամիսներին դպրոցում ջերմային ռեժիմի պահպանման վերաբերյալ հարցեր:
Արագածոտնի մարզպետարանն ընթացիկ տարում շուրջ 5 միլիոն դրամն է հատկացրել դպրոցին, որով վերանորոգվել են դասասենյակներ, սանհանգույցներ, ձեռք է բերվել աշակերտական գույք: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52