Նորություններ
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններ շարունակվում են
25.11.2021
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններ շարունակվում են:
Մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այցելել է Թթուջրի հիմնական և Ձորագլխի միջնակարգ դպրոցներ:
Ծանոթանալով դպրոցների անձնակազմերի հետ՝ մարզպետը նշել է, որ այցի նպատակը տեղում խնդիրները տեսնելն ու լսելն է:
Ներկաները շրջայց են կատարել դպրոցներում, մանկավարժների հետ զրուցել են կրթության կազմակերպման մի շարք թեմաների շուրջ: Հանդիպման ընթացքում հնչել է հարցուպատասխան:
Առկա խնդիրների լուծման ուղիները գտնելու վերաբերյալ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Արագածոտնի մարզպետարանի ֆինանսավորմամբ 2019-2021թթ իրականացվել են հետևյալ ծրագրերը`
✅ Վերանորոգվել է Թթուջրի հիմնական դպրոցի ճաշարանի, դասասենյակների հատակը, փոխվել են պատուհանները և դռներ, տեղադրվել է ջրի բաք, որով լուծվել է դպրոցի ջրամատակարարման հարցը:
✅ Վերանորոգվել է Ձորագլխի դպրոցի առաստաղը, վերանորոգվել են բետոնային պատերը, կատարվել է սեպտիկ հորի պատերի բետոնապատում:
ՀՀ պետական բյուջեի միջոցներից այս տարի հատկացվել է 1.5 միլիոն դրամ, որով վերանորոգվում են Ձորագլխի միջնակարգ դպրոցի հատակը: