Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել Վարդենիսի միջնակարգ, Նիգավանի միջնակարգ և Չքնաղի հիմնական դպրոցներ

25.11.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ աշխատանքային այց է կատարել Վարդենիսի միջնակարգ, Նիգավանի միջնակարգ և Չքնաղի հիմնական դպրոցներ:
Դպրոցների տնօրենության ուղեկցությամբ ներկաները շրջել են դպրոցների մասնաշենքերում, ծանոթացել են առկա վիճակին, իրականացված ծրագրերին, կարիքներին ու գույքային պահանջարկին:
Մարզպետը զրուցել է մանկավարժների հետ, լսել է նրանց խնդիրներն ու առաջարկները: Վերջիններս ներկայացրել են տրանսպորտային ծախսի փոխհատուցման, վերապատրաստման, ատեստավորման կարգի, դպրոցի կարիքների, մասնագիտական կադրային պահանջարկի, ռազմագիտության դասասենյակները անհրաժեշտ պայմաններով ապահովելու և կրթական գործընթացին անչվող մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը ԿՄՍ վարչության պետին տվել է համապատասխան հանձնարարականներ:
Դպրոցների տնօրենները ներկայացրել են վերջին 3 տարիների ընթացքում դպրոցում կատարված աշխատանքները, ինչպես նաև հանդես են եկել ծրագրային առաջարկներով:
Այցի ընթացքում մարզպետը եղել է դպրոցի՝ մարտական գործողությունների ընթացքում զոհված շրջանավարտների անունը կրող դասասենյակում, նրանց հիշատակին նվիրված անկյուններում և հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին:
Այցերի շրջանակներում քննարկվել է նաև Նիգավանի միջնակարգ դպրոցի անվանակոչման հարցը: Մանկավարժներն առաջարկել են, որ իրենց գյուղի դպրոցը կրի զոհված ազատամարտիկ Գեդեոն Ղարիբյանի անունը: Մարզպետարանի ԿՄՍ վարչության պետին մարզպետը հանձնարարել է լրացուցիչ քննարկել հարցը՝ գործընթացը օրինական կարգով կազմակերպելու համար:
Արագածոտնի մարզպետարանի ֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը՝
✅Լուծվել է Վարդենիսի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի ջեռուցման խնդիրը, ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ:
✅Լուծվել է Նիգավանի միջնակարգ դպրոցի ջրամատակարաման խողովակների խնդիրը, ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ:
✅Չքնաղի հիմնական դպրոցի համար ձեռք է բերվել աշակերտական գույք և համակարգիչներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52