Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Լուսագյուղի և Եղիպատրուշի դպրոցներում

25.11.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Լուսագյուղի և Եղիպատրուշի դպրոցներում:
Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը և քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը, դպրոցների տնօրենության ուղեկցությամբ, շրջել են դպրոցների շենքերում՝ ծանոթանալով նախակրթարանի կահավորանքին ու հնարավորություններին /Լուսագյուղի միջնակարգ դպրոցում/ , դասասենյակների, մարզադահլիճի գույքային պայմաններին:
Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է դպրոցների անձնակազմերի հետ. մանկավարժների հետ քննարկվել են հանրակրթությանը վերաբերող մի շարք հարցեր, հնչել են վերապատրաստման, ատեստավորման գործընթացին, դասապրոցեսի կազմակերպմանը վերաբերող տեսակետներ:
Քննարկվել են նաև աշակերտների առաջադիմությանը, ձմռան ամիսներին դպրոցում ջերմային ռեժիմի պահպանման, հակահամաճարակային կանոնների պահպանման, դպրոցի պայմանների բարեկարգման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-12-06 18:05:09