Նորություններ
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Կայքի միջնակարգ դպրոցում
25.11.2021
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ աշխատանքային այցով եղել է Կայքի միջնակարգ դպրոցում:
Այցի շրջանակներում ներկաները, դպրոցի տնօրենության ուղեկցությամբ, շրջել են դպրոցում, ծանոթացել են պայմաններին, ապա մանկավարժների հետ զրուցել են հանրակրթությանը վերաբերող համատեղ հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Ոլորտային պատասխանատուներին մարզպետի կողմից տրվել են բարձրացված խնդիրների լուծման հնարավոր տարբերակները գտնելու և իրեն ներկայացնելու վերաբերյալ հանձարարականներ:
Այցի ընթացքում մարզպետը եղել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Էդգար Ավետիսյանի հիշատակը հավերժացնող անկյունում, հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին, ապա այցելել է հերոսի անունը կրող դասասենյակ:
Արագածոտնի մարզպետարանի ֆինանսավորմամբ՝ Կայքի միջնակարգ դպրոցում իրականացվել են տանիքի թիթեղների փոխարինման, սանհանգույցների հատակի և կոյուղագծերի վերանորոգման, պատուհանների նորոգման աշխատանքներ, ինչպես նաև ձեռք է բերվել աշակերտական գույք: