Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցում կայացավ դպրոցի ուսուցչուհի Գայանե Օհանյանի հեղինակային ստեղծագործությունների « Հայրենախոս նվագներ» ժողովածուի շնորհանդեսը

25.11.2021

Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցում կայացավ դպրոցի ուսուցչուհի Գայանե Օհանյանի հեղինակային ստեղծագործությունների « Հայրենախոս նվագներ» ժողովածուի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, Կարբի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարո Բաղդասարյանը, գրող-հրապարակախոսներ, դպրոցի ուսուցիչները, մանկավարժները, Գայանե Օհանյանի հարազատները և համագյուղացիները:
Շնորհանդեսի մեկնարկը տրվեց Կարբիի դպրոցի շնորհալի աշակերտների՝ «Հայրենախոս նվագներ» ժողովածուի բանաստեղծությունների ասմունքով, որին հաջորդեցին շնորհավորանքի և շնոհակալական ելույթներ. ներկաները կիսվեցին գրքից փոխանցված տպավորություններով:
Գրքի տպագրման հովանավորությունը ստանձնել է Կարբի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարո Բաղդասարյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52