Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը այցելել է Արագածոտնի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց

24.11.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ այցելել է Արագածոտնի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց՝ անձնակազմի հետ ծանոթանալու, առկա խնդիրները և մանկավարժների կողմից բարձրացված հարցերը տեղում քննարկելու նպատակով:
Ողջունելով դպրոցի կոլեկտիվին՝ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ասել է.
- Առանց լավ կրթության, առանց կրթված սերնդի հնարավոր չէ դիմագրավել մարտահրավերներին: Մանկավարժի աշխատանքը ավելի դյուրին դարձնելը, ձեզ համար արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելը մեզ համար առաջնային է: Ես այցելել եմ դպրոց, որպեսզի ծանոթանամ ձեզ հետ և անմիջապես ձեզնից լսեմ այն խնդիրները, ոնոնց բախվում եք դուք: Վստահ եղեք՝ ձեր խնդիրները կդառնան իմ խնդիրները, և մենք միասին կգտնենք դրանց լուծման ամենից արդյունավետ տարբերակը:
Մանկավարժների և դպրոցը տնօրենության հետ մարզպետը և ԿՄՍ վարչության պետը քննարկել են վերապատրաստման, ատեստավորման, դասապրոցեսի կազմակերպման գործընթացին և աշակերտների առաջադիմությանը վերաբերող մի շարք հարցեր, որից հետո դպրոցի տնօրենի ուղեկցությամբ, շրջել են դպրոցում՝ ծանոթանալով շենքային և գույքային պայմաններին, իրականացված բարեկարգման աշխատանքներին`
✅Վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 4.8 միլիոն դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի միջնորդությամբ:
✅Վերանորոգվել է դպրոցի տանիքը:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 8.5 միլիոն դրամը հատկացրել է Արագածոտնի մարզպետարանը:
✅ Ձեռք է բերվել աշակերտական գույք, որի համար մարզպետարանը հատկացրել է շուրջ 1 միլիոն դրամ:
✅ Բացի այդ, Արագածոտնի մարզպետարանի միջնորդությամբ, պետական բյուջեից 12.5 միլիոն դրամ է հատկացվել Ակունք համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52