Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սասունիկ համայնքի մշակույթի տանը կայացավ ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի, ազատամարտիկներ Հովհաննես Պողոսյանի և Լյովա Խաչատրյանի տարեդարձին նվիրված միջոցառում

23.11.2021

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի մշակույթի տանն այսօր կայացավ ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի, ազատամարտիկ Հովհաննես Պողոսյանի ծննդյան 70-րդ ամյակի և ազատամարտիկ Լյովա Խաչատրյանի ծննդյան 58-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սասունիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Մարգարյանը, մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, հերոսների ընտանիքի անդամները, զինակից ընկերները և համայնքի բնակիչներ:
Միջոցառման ընթացքում հնչել են հերոսներին նվիրված կատարումներ, Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտները և մշակույթի տան սաները հանդես են եկել ազգային-հայրենասիրական ելույթներով: 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52