Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ընթանում են Ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները

23.11.2021

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ընթանում են Ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները:
Ծրագրով նախատեսված է ասֆալտապատել մանկապարտեզին հարակից շուրջ 600մ² տարածք. այս պահին իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:
Նշենք, որ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ընդհանուր 296 միլիոն 721 հազար դրամ արժեքի ասֆալտապատման ծրագիր է իրականացվում. շինարարական աշխատանքների գումարը 287 միլիոն 503 հազար դրամ է:
Սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման 45%՝ ՀՀ կառավարության ներդրումն է, 55%-ը կներդնի համայնքը՝ համայնքային բյուջեից:
Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:
Ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր, արվեստի դպրոցի բակը և 13 բնակավայրերի ընդհանուր 28714.5 մ² մակերեսով ճանապարհներ:
✅Ապարան քաղաք՝
Գրիբոյեդովի փողոց՝ 2463.1 մ²
Մաշտոցի փողոց՝ 1644 մ²
Հերոսամարտի փողոց՝ 1648.5 մ²
Նելսոն Ստեփանյան փողոց՝ 2581.1 մ²
Սասունցի Դավիթ փողոց՝ 2052.6 մ²
Արվեստի դպրոցի բակային տարածք՝ 371 մ²
Նժդեհի 10 շենքի բակ՝ 869.1 մ²
Նժդեհի 13 շենքի բակ՝ 751.8 մ²
Բաղրամյան 6 շենքի բակ՝ 382.8 մ²
Բաղրամյան 8 շենքի բակ՝889.2 մ²
Բաղրամյան 46 շենքի բակ՝1176.2 մ²
Գայի 3 շենքի բակ՝ 755.6 մ²
✅Արագած՝ 1335.3 մ²՝
Եկեղեցու ճանապարհ՝ 897.9 մ²
Արվեստի դպրոց՝ 437.4 մ²
✅Ափնա՝ 1404 մ² /Եկեղեցու ճանապարհ/
✅Շողակն՝ 168 մ² /Հուշակոթողի տարածք/
✅Արայի՝ 1743.6 մ² /նեգյուղային ճանապարհ/
✅Ձորագլուխ՝ 940 մ² /գերեզմանոցի ճանապարհ/
✅Չքնաղ՝ 860 մ² / գերեզմանոցի ճանապարհ/
✅Թթուջուր՝ 872 մ²՝
Ներգյուղային ճանապարհ 1 ՝ 456 մ²
Ներգյուղային ճանապարհ 2՝ 416 մ²
✅Կայք՝ 583,5 մ²՝
Ներգյուղային ճանապարհ 1 ՝ 480 մ²
Ներգյուղային ճանապարհ 2՝ 103.5 մ²
✅Վարդենիս՝ 357 մ² /գերեզմանոցի ճանապարհ/
✅Լուսագյուղ՝ 1466.3 մ²՝
Եկեղեցու ճանապարհ 1՝ 986.3 մ²
Ճանապարհ 2՝ 480 մ²
✅Նիգավան՝ 1020 մ² /ներգյուղային ճանապարհ/
✅Քուչակ՝ 581.8 մ² /մանկապարտեզի տարածք/
✅Եղիպատրուշ՝ 1798 մ² /Եկեղեցու ճանապարհ/ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52