Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Անկախության իմ հերոսը» խորագիրը կրող շարադրությունների մրցույթի լավագույն 4 ստեղծագործությունների հեղինակներին

22.11.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Անկախության իմ հերոսը» խորագիրը կրող շարադրությունների մրցույթի լավագույն 4 ստեղծագործությունների հեղինակներին և նրանց դպրոցների տնօրեններին:
Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մրցույթին լավագույնս ներկայացած և հաղթող ճանաչված աշակերտներին պատվոգրեր է հանձնել, իսկ նրանց գիտելիքներն էլ ավելի հարստացնելու համար գրքեր է նվիրել:
« Անկախության իմ հերոսը » շարադրությունների մրցույթը կազմակերպվել է Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության կողմից. մրցույթին մասնակցել են շուրջ 100 աշակերտներ՝ իրենց հեղինակային արձակ և չափածո ստեղծագործություններով:
Սիրելի՛ աշակերտներ, մենք պետական կառավարման համակարգի ամբողջ կազմով գիշեր-ցերեկ անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի դուք պատմությամբ հիշեք պատերազմները, ապրեք խաղաղ և դառնաք այն քաղաքացին, որի անհրաժեշտությունն ունի մեր պետությունը: Թող ձեր հաջողությունները շարունակական լինեն: Շնորհակալ եմ ձեր մանկավարժներին նման հայրենասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար,- ասել է մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը:
Վարդգես Պետրոսյանի անվան մրցանակի են արժանացել
Օշականի միջնակարգ դպրոցի 9-րդ աշակերտ Սոնա Ամատունին և Կոշի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անահիտ Գևորգյանը:
Գևորգ Էմինի անվան մրցանակի են արժանացել
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 8-րդ աշակերտ Վրեժ Ղազարյանը և Գեղադիրի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վազգեն Թարզյանը:
Ընդունելությանը մասնակցել են ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը, ԿՄՍ վարչության մշակույթի բաժնի պետ Սաթենիկ Ավոյանը, Օշականի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիանա Մելիքյանը, Կոշի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը, Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Սարգսյանը, Գեղադիրի միջնակարգ դպրոցի Բավական Գևորգյանը և երիտասարդ ստեղծագործող Ռոզա Հովսեփյանը. վերջինս մարզպետին և աշակերտներին է նվիրել իր հեղինակային՝ «Ալբերտը՝ հրետանու Աստված» ժողովածուն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52